ՀՖՖ Գործադիր կոմիտեն մարտի 30-ին հեռավար կարգով անցկացրել է հերթական նիստը։ Մշակվել է առաջնության անցկացման մի քանի տարբերակ՝ կախված, թե երբ այն կվերսկսվի՝ մայիսի 1, մայիսի 15, հունիսի 1, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
ՀՖՖ-ն աշխատում է ճգնաժամային փաթեթի վրա, որը կկիրառվի այն պարագայում, եթե կորոնովիրուսի համաճարակի պատճառով առաջնությունը հնարավոր չլինի վերսկսել նշված ժամկետներում։
Մարտի 20-ին ՀՖՖ-ն, կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ակումբներում ստեղծված իրավիճակը հասկանալու համար, հարցաթերթիկներ էր ուղարկել Բարձրագույն և Առաջին խմբի ակումբներին։ ՀՖՖ աշխատակիցները վերլուծում են ակումբների կողմից ստացված պատասխանները։
Ապրիլի 1-ին տեղի է ունենալու ՈւԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների գլխավոր քարտուղարների հեռավար հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։
Դրանից հետո ՀՖՖ գործկոմը կհրավիրի եւս մեկ նիստ քննարկման արդյունքների և որոշումների մասին տեղեկացնելու համար։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում