21:48  ,  28 մարտի, 2020

Ֆոնսեկա․ Հիմա «Ռոմայում» բոլորից շատ աշխատում է ֆիթնեսի մարզիչը

Իտալական «Ռոմայի» 47-ամյա պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան պատմել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հայտարարված կարանտինի պայմաններում իր կյանքի մասին։ Նա նաեւ նշել է, որ հիմա հռոմեական ակումբում ամենամեծ աշխատանքը կատարում է ֆիթնեսի մարզիչը, որը ֆուտբոլիստների համար մշակում է անհատական մարզումների ծրագրեր։

«Նախորդ հինգ օրում միայն երեկ եմ դուրս եկել տանից, սուպերմարկետից սննդամթերք գնեցի։ Ինձ զգում եմ անվտանգ։ Հռոմն ապահովում է բոլոր անհրաժեշտ պայմանները հարմարավետ կյանքի համար։ Այստեղ է երկրի լավագույն հիվանդանոցներից մեկը։

Մենք մշտական կապի մեջ ենք ֆուտբոլիստների հետ, հիմա չի կարելի ամբողջովին անշարժ մնալ։ Մեր ակումբի ֆիթների մասին Նունու Ռոմանոն հիմա բոլորից շատ է աշխատում։

Ես հիմնականում ժամանակ եմ անցկացնում կնոջս եւ որդուս հետ։ Այդքան էլ շատ չեմ մտածում ֆուտբոլի մասին։ Բայց հետեւում եմ խաղացողների, նշումներ եմ անում, թե առաջիկայում որ ֆուտբոլիստը կարող է հետաքրքիր լինել մեր թիմին»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է football-italia.net-ը։

Իտալիայի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում