10:41  ,  28 մարտի, 2020

Մեսին չի ցանկանում, որ «Բարսելոնան» վաճառի Վիդալին

Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին չի ցանկանում, որ թիմի չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանա ակումբից, տեղեկացնում է Don Balon-ը:

Մեսին ընկերական հարաբերություններ ունի Վիդալի հետ և կփորձի այնպես անել, որ հաջորդ մրցաշրջանում ևս 32-ամյա կիսապաշտպանը հանդես գա «Բարսելոնայում»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» որոշել է ամռանը հրաժեշտ տալ թիմի 8 ֆուտբոլիստի, որոնց թվում է նաև Արտուրո Վիդալը:

Չիլիացի կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում