09:12  ,  28 մարտի, 2020

Զիդան. Հոգ տարեք ձեր և ձեր հարազատների մասին (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Զիդանն իր հետևորդներին կոչ է արել մնալ տներում և վայելել տանն անցկացրած ժամանակի ամեն պահը:

«Մենք բոլորս հայտնվել ենք յուրահատուկ իրավիճակում: Հոգ տարեք ձեր և ձեր հարազատների մասին: Վայելեք տանն անցկացրած ժամանակի ամեն պահը: Միայն այդ կերպ կարող ենք դուրս գալ այս իրավիճակից»,- հրապարակմանը կից գրել է Զիդանը:

Նշենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Եվրոպայի առաջատար ֆուտբոլային առաջնությունները դադարեցված են, իսկ ֆուտբոլիստները՝ ինքնամեկուսացած:

View this post on Instagram

A post shared by zidane (@zidane) on

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English