01:04  ,  28 մարտի, 2020

Ռոնալդուն գնել է Bugatti Centodieci ավտոմեքենա 9,5 միլիոն եվրոյով (ֆոտո)

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնել է 10 օրինակով արտադրված Bugatti Centodieci ավտոմեքենա, որի գինը 9,5 միլիոն եվրո է, հաղորդում է Bild-ը։

Ռոնալդուն արդեն ուներ այս ֆրանսիական ավտոարտադրողի Veyron եւ Chiron մոդելներից։

2019թ․ ապրիլին հայտնի դարձավ, որ Ռոնալդուն գնել է նաեւ Bugatti La Voiture Noire ավտոմեքենա, որը պատրաստ կլինի 2021 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում