10:10  +04,  28 մարտի, 2020

Հայաստանի հավաքականի պաշտպանը հայր է դարձել. Հարցազրույց Անդրե Կալիսիրի հետ (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիսիրը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Շվեդիայում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին, նաև անդրադարձել հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից իր սպասելիքներին:

ՖՈւՏԲՈԼԸ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԸ

«Շվեդիայում իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, մեր թիմում մարզումները շարունակվում են սովորական ռեժիմով: Այնուամենայնիվ, չեղարկվել են գավաթային հանդիպումները, իսկ առաջնությունը կարող է վերսկսվել միայն հունիսին մոտ»:

ԽՈԱԿԻՆ ԿԱՊԱՐՈՍԻ ՄԱՍԻՆ

«Նա մարզիչ է, որը լավ արդյունքներ է գրանցել բավականին հայտնի թիմերի հետ: Վստահ եմ, որ նրա գիտելիքներն ու փորձն օգուտ կտան Հայաստանի հավաքականին»:

Հ.Գ. Հարցազրույցից հետո հայտնի դարձավ, որ 29-ամյա ֆուտբոլիստը հայր է դարձել: Շնորհավորում ենք Անդրեին որդու` Նիկո Ալեքսանդրի ծննդյան կապակցությամբ, և մաղթում ենք ամենայն բարիք: 

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ