12:44  +04,  27 մարտի, 2020

Ֆրանսիական ակումբի կիսապաշտպանը կարող է համալրել Հայաստանի հավաքականի կազմը (ֆոտո, տեսանյութ)

Ֆրանսիական «Լիոն-Դյուշեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Մաթյո Եզիկյանը կարող է համալրել Հայաստանի ազգային հավաքականի կազմը: Այս մասին ֆրանսիական Le Progres պարբերականին տված հարցազրույցում ասել է անձամբ ֆուտբոլիստը:

«Ես պետք է միանայի Հայաստանի հավաքականին Ուզբեկստանի և Ղազախստանի հետ առաջիկա ընկերական հանդիպումներում: Ինձ համար դա մեծ պատիվ է: Հուսով եմ, որ կորոնավիրուսով պայմանավորված պարտադրված դադարից հետո Հայաստանի հավաքականից հրավեր կստանամ մասնակցելու հաջորդ հավաքին»,- ասել է 28-ամյա կիսապաշտպանը:

Եզիկյանը մարզական կարիերան սկսել է «Ստրասբուրգի» երկրորդ թիմի կազմում, իսկ 2013 թվականից հանդես է գալիս Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Լիոն-Դյուշերում», որի կազմում Մաթյոն դարձել է մի շարք տպավորիչ գոլերի հեղինակ:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ