18:12  ,  26 մարտի, 2020

Մոուրինյոն ցանկանում է «Տոտենհեմում» տեսնել «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպանին

Լոնդոնի «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել գերմանական «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Մարսել Զաբիտցերին, հաղորդում է Bild-ը։

26-ամյա ավստրիացի ֆուտբոլիստը ուժեղ տպավորություն է թողել Մոուրինյոյի վրա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումներում։ Պատասխան խաղում Զաբիտցերը դարձել էր դուբլի հեղինակ։

Զաբիտցերի պայմանագիրը «ՌԲ Լայպցիգի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Զաբիտցերը մասնակցել է 25 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում