Հայաստանի հավաքականի և դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Դանիայում կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի մասին, նաև կիսվել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից իր սպասելիքների մասին:
ՖՈւՏԲՈԼ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ
«Կարծում եմ, որ իրավիճակն ամենուր նույնն է: Դանիայում գրեթե ամեն ինչ փակ է, բացառությամբ սուպերմարկետների: Փորձում եմ վազքի և տարբեր վարժությունների միջոցով պահպանել մարզավիճակս»:
«ՀԱՎԱՏՈւՄ ԵՄ ՄԵՐ ՀԱՋՈՂՈւԹՅԱՆԸ»
«Խոակին Կապարոսը փորձառու մարզիչ է: Վստահ եմ, որ նրա գլխավորությամբ Հայաստանի հավաքականը կարող է մեծ հաջողությունների հասնել: Մենք, իսկապես, նման մասնագետի կարիք ունեինք: Հայաստանի հավաքականն ի վիճակի է պայքարել 2022թ. աշխարհի առաջնության ուղեգրի համար: Սրանք պարզապես խոսքեր չեն: Ես հավատում եմ մեր հաջողությանը»:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում