21:50  ,  24 մարտի, 2020

Շախմատային օլիմպիադան եւս հետաձգվեց մեկ տարով

Շախմատի միջազգային ֆեդերացիան հայտարարեց Մոսկվայում այս տարի նախատեսված Համաշխարհային օլիմպիադան կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով մեկ տարով հետաձգելու մասին։

Բացման արարողությունը պետք է տեղի ունենա Խանտի Մանսիյսկում, մրցաշարը՝ Մոսկվայում։

Մրցաշարը նախատեսված էր օգոստոսի 6-17-ը։

Մեկ տարով հետաձգվել է նաեւ առաջին անգամ անցկացվելիք շախմատային պարալիմպիկ օլիմպիադան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում