19:12  ,  24 մարտի, 2020

Պաոլո Մալդինի․ Մեր ընտանիքում ամեն ինչ լավ է, պետք է մեկ շաբաթում բուժվենք

Իտալական «Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին Ինստագրամում պատմել է, թե ինչ վիճակում են ինքն ու կրտսեր որդին կորոնավիրուսի դրական թեստից հետո։

Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին բարեմաղթանքների եւ ջերմության համար։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սոցիալական ցանցերի միջոցով եւ հաղորդագրություններով արտահայտել են իրենց սերը եւ առողջություն մաղթել ինձ եւ որդուս։

Մեր ընտանիքում ամեն ինչ լավ է, մենք պետք է բուժվենք մեկ շաբաթում։ Շնորհակալություն սիրո համար, որը երբեք ավելորդ չի լինում։

Նաեւ շնորկալություն եմ հայտնում բոլոր բժիշկներին, բուժքույրերին, առողջապահության եւ իրավապահ մարմինների աշխատակիցներին այս արտակարգ դրությունում առավելագույն պրոֆեսիոնալիզմի եւ խիզախության համար։ Դուք ստիպում եք մեզ հպարտանալ, որ մենք իտալացի ենք»,- ասել է Մալդինին։

51-ամյա Պաոլո Մալդինին եւ «Միլանի» 18-ամյա ֆուտբոլիստ Դանիելե Մալդինին մարտի 21-ին դրական թեստ էին հանձնել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում