18:11  ,  24 մարտի, 2020

Գրիզմանը կհեռանա՞. 3 թիմ կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ

Կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:

29-ամյա Գրիզմանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», որը փոխարինող է փնտրում ամռանը թիմից հեռացող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: Ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

Կատալոնական ակումբը ցանկանում է աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերից ստանալ առնվազն 100 միլիոն եվրո:

Գրիզմանը 2019թ․ ամռանը Մադրիդի «Աթլետիկոյից» Կատալոնիա է տեղափոխվել 120 միլիոն եվրոյի դիմաց։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 26 հանդիպման, խփել 8 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում