18:42  ,  23 մարտի, 2020

ՖԻԴԵ-ն Համաշխարհային օլիմպիադայի անցկացման մասին որոշում կընդունի մայիսին

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) այս տարի նախատեսված 44-րդ համաշխարհային օլիմպիադայի անցկացման կամ հետաձգման մասին որոշում կընդունի մայիսին։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։

ՖԻԴԵ-ն մասնավորապես նշում է, որ առաջացել են կազմակերպչական մի շարք խնդիրներ և մրցաշարի անցկացման հետ կապված վերջնական որոշումը կլինի միայն մայիսին, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Համաշխարհային օլիմպիադան նախատեսված է անցկացնել օգոստոսի 5-18-ը Մոսկվայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում