Ավստրալիայի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չի մասնակցի 2020թ. ամառային Օլիմպիական խաղերին:
«Ավստրալիայի ազգային օլիմպիական կոմիտեն գործադիր կոմիտեի հետ քննարկումներից հետո որոշեց, որ չի կարող մասնակցել Օլիմպիական խաղերին:
Միանշանակ է, որ արդեն անհնար է դարձել խաղերի անցկացումը հուլիսին: Նպատակահարմար է Օլիմպիական խաղերը հետաձգել 1 տարով»,- ասված է ԱԱՕԿ-ի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ Օլիմպիական խաղերին մասնակցությունից հրաժարվել էր նաև Կանադան:
Ավելի վաղ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ Օլիմպիական խաղերի հետաձգումը շատ բարդ գործընթաց է և այն չի լինի արդար որոշում:
Շատ մարզիկների կարծիքով՝ մարզումային գործընթացն արդեն խաթարվել է։ Տարբերակներից մեկը Խաղերը աշնանն անցկացնելն է։ Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում