Ավստրալիան ևս հրաժարվել է մասնակցել Օլիմպիական խաղերին

12:30   23 մարտի, 2020

Ավստրալիայի ազգային օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չի մասնակցի 2020թ. ամառային Օլիմպիական խաղերին:

«Ավստրալիայի ազգային օլիմպիական կոմիտեն գործադիր կոմիտեի հետ քննարկումներից հետո որոշեց, որ չի կարող մասնակցել Օլիմպիական խաղերին:

Միանշանակ է, որ արդեն անհնար է դարձել խաղերի անցկացումը հուլիսին: Նպատակահարմար է Օլիմպիական խաղերը հետաձգել 1 տարով»,- ասված է ԱԱՕԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ Օլիմպիական խաղերին մասնակցությունից հրաժարվել էր նաև Կանադան:

Ավելի վաղ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ Օլիմպիական խաղերի հետաձգումը շատ բարդ գործընթաց է և այն չի լինի արդար որոշում:

Շատ մարզիկների կարծիքով՝ մարզումային գործընթացն արդեն խաթարվել է։ Տարբերակներից մեկը Խաղերը աշնանն անցկացնելն է։ Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։