23:30  ,  20 մարտի, 2020

Եվրո-2020. ՈւԵՖԱ-ն հերքեց ավելի վաղ տարածած հայտարարությունը

ՈւԵՖԱ-ն հերքել է Եվրոպայի առաջնության անվանման փոփոխության հետ կապված ավելի վաղ տարածած պաշտոնական հայտարարությունը:

«Ներողություն ենք խնդրում սխալմունքի համար: 2021 թվականին տեղի ունենալիք Եվրոպայի առաջնության անվանման փոփոխության հետ կապված դեռ վերջնական որոշում ընդունված չէ: Ավելի վաղ տարածված հայտարարությունը սխալմունքի արդյունք էր»,- ասված է ՈւԵՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն հայտարարել էր, որ չնայած այն հանգամանքին, որ Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա 2021թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը, այն կկոչվի Եվրո-2020:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը նախատեսված էր անցկացնել հունիսի 12-ից հուլիսի 12-ը Եվրոպայի 12 քաղաքում: Մրցաշարի բացման արարողությունը պետք է տեղի ունենար Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով