Անգլիայի Պրեմյեր լիգայի երեք ակումբ հետաքրքրված է իտալական «Միլանի» 21-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ծառայություններով, հաղորդում է gazetta.it-ը։
Իտալացի ֆուտբոլիստին ձեռք բերելու ցանկություն ունեն «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» եւ Լիվերպուլի «Էվերտոնը»։
«Միլանի» սանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։
Դոնարումայի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեն նաեւ Թուրինի «Յուվենտուսն» ու Փարիզի ՊՍԺ-ն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:06 , 4 հոկտեմբերի 
15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի
11:17 , 3 հոկտեմբերի