Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Բրուքլին Նեթս» ակումբի խաղացող Քեւին Դյուրանտի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, հաղորդում է The Athletic-ը։ Թեստը դրական է եղել, սակայն որեւէ լուրջ ախտանիշ 31-ամյա մարզիկը չունի։
«Եղեք զգոն, պահպանեք կարանտինի կանոնները։ Բոլորս անցնում ենք այս փորձությունով»,- ասել է Դյուրանտը։
«Բրուքլին Նեթսում» նախքան այս դրական էր եղել չորս խաղացողի թեստ։
Դյուրանտը այս մրցաշրջանը բաց է թողնում վնասվածքի պատճառով։
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի մրցաշրջանը դադարեցված է կորոնավիրուսի պատճառով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում