22:49  ,  14 մարտի, 2020

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել Էրլինգ Հոլանդին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով, հաղորդում է Football Italia-ն։

«Յուվենտուսի» ղեկավարությունը լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ եւ հույս ունի հասնել համաձայնության։

Էրլինգ Հոլանդը հունվարին 20 միլիոն եվրոյով է «Բորուսիա» տեղափոխվել ավստրիական «ՌԲ Զալցբուրգից»։ Դորտմունդյան ակումբի հետ պայմանագրով, 2022թ․ հունիսից Հոլանդի տրանսֆերային գինը կլինի 75 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը երկու ակումբներում մասնակցել է 33 հանդիպման, խփել 40 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում