22:11  ,  11 մարտի, 2020

Ըմբշամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարը հետաձգվել է

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան նոր կորոնավիրուսի պատճառով որոշում է ընդունել հետաձգել Տոկիոյի Օլիմպիական խաղերի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը նախատեսված էր անցկացնել մարտի 19-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:

Նախնական որոշմամբ՝ մրցաշարը կանցկացվի մայիսին:

Ավելի վաղ News.am Sport-ի թղթակիցն Օլիմպավանում հետևել էր ըմբշամարտի հավաքականի հերթական մարզմանը, զրուցել հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի և հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում