19:42  ,  5 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՉԼ-ի ձևաչափով ամառային մրցաշար ստեղծելու հնարավորությունը

ՈւԵՖԱ-ն բանակցում է Relevent Sports ընկերության հետ նոր ամառային մրցաշար ստեղծելու նպատակով, տեղեկացնում է Daily Mail-ը:

Նոր մրցաշարը պետք է անցկացվի International Champions Cup-ի փոխարեն, իսկ ձևաչափը նման կլինի Չեմպիոնների լիգային՝ որակավորման փուլ, խմբային փուլ և փլեյ-օֆֆ:

Նոր մրցաշարն առաջին անգամ կանցկացվի 2021 թվականի ամռանը: Մրցաշարը սկզբում կանցկացվի ԱՄՆ-ում, այնուհետև ասիական երկրներում:

«Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Արսենալը» և «Լիվերպուլն» արդեն իրենց հավանությունն են տվել նոր մրցաշարի ստեղծման վերաբերյալ առաջարկին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English