19:05  ,  4 մարտի, 2020

Marca. Ռակիտիչը համաձայնության է եկել «Աթլետիկոյի» հետ

Կատալոնական «Բարսելոնայի» և Խորվաթիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կկնքի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 31-ամյա կիսապաշտպանը փետրվարի 20-ին հանդիպում է ունեցել «Աթլետիկոյի» ներկայացուցիչների հետ և անձնական պայմանագրի կետերի վերաբերյալ համաձայնության եկել մադրիդյան թիմի հետ:

Ռակիտիչի ընտանիքն արդեն առանձնատուն է փնտրում Մադրիդի Բոադիլյե-դել-Մոնտե արվարձանում:

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Ռակիտիչի տեղափոխությամբ հետաքրքրված էր նաև Միլանի «Ինտերը», սակայն «Բարսելոնայի» այդ ժամանակ նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը չցանկացավ հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից:

Հիշեցնենք, որ Իվան Ռակիտիչն իսպանական «Սևիլիայից» «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը: Խորվաթ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 189 հանդիպման՝ դառնալով 24 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում