Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ննամդի Քոլինզի ծառայություններով, հաղորդում է գերմանական Bild-ը։
Անգլիական ակումբը պատրաստ է 16-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 2 միլիոն եվրո։
Գերմանիայի պատանեկան հավաքականը ներկայացնող նիգերիացի խաղացողն այժմ հանդես է գալիս դորտմունդյան ակումբի երիտասարդական թիմում։ Նա «Բորուսիա» է տեղափոխվել 2016 թվականին Դյուսելդորֆի «Ֆորտունայի» պատանեկան թիմից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում