10:31  ,  3 մարտի, 2020

«Չելսի» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում մարտի 3-ին 1/8 եզրափակիչի հանդիպումը կանցկացնեն Լոնդոնի «Չելսին» ու «Լիվերպուլը»։

Բուքմեյքերները տնային խաղում կանխատեսում են անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Չելսիի» հաղթանակը, որի գործակիցը 2․25 է։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլի» հաղթանակի հավանականությունը հիմնական ժամանակում 2․80 է, ոչ ոքի արդյունքինը՝ 3․80։

Քառորդ եզրափակիչ դուրս գալու գործակիցը «Չելսիի» համար 1․75 է, «Լիվերպուլի» համար՝ 2․10։

Հանդիպումը Լոնդոնում կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում