17:15  ,  24 փետրվարի, 2020

Մյուլեր. «Բավարիան» չպետք է վախենա «Չելսիից»

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Չելսիի» հետ խաղին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր թիմը խաղադաշտ է դուրս գալու միայն հաղթանակ տանելու և հաջորդ փուլ դուրս գալու նպատակով:

«Մրցելու ենք մի թիմի դեմ, որի կազմում հանդես են գալիս երիտասարդ և շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ: «Չելսին» լավ մարզավիճակում է գտնվում և կարող է բարդ խնդիրներ ստեղծել մեզ համար:

«Բավարիան» չպետք է վախենա «Չելսիից»: Մենք խաղադաշտ ենք դուրս գալու հաղթելու և քառորդ եզրափակիչ դուրս գալու նպատակով»,- Մյուլերի խոսքը փոխանցում է The Athletic-ը:

Նշենք, որ «Չելսի» - «Բավարիա» դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում