Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը հրապարակել է մարտի 19-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվելիք առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարի մասնակիցների կազմը:
Տոկիո-2020-ի ուղեգրի համար կպայքարեն Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մաքսիմ Մանուկյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):
Օլիմպիական ուղեգիր կնվաճեն առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ըմբիշները:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս պահին ունի երկու ուղեգիր 97 եւ 77 կգ քաշային կարգերում: Ըմբշամարտի ֆեդերացիայի որոշմամբ՝ Օլիմպիական խաղերին կմասնակցեն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ):
Նշենք, որ Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը օլիմպիական ուղեգրերը նվաճել էին Նուրսուլթանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում