17:48  ,  19 փետրվարի, 2020

Մորատա․ ՉԼ-ի լավագույն թիմերն են «Լիվերպուլն» ու «Յուվենտուսը»

Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ֆավորիտների իր տարբերակը։

«Ես կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայի լավագույն թիմերն են «Լիվերպուլն» ու «Յուվենտուսը»։ Չէի ցանկանա եզրափակիչում հանդիպել «Յուվենտուսի» հետ։ Կարծում եմ՝ այս երկու թիմերն ու ՊՍԺ-ն գլխավոր ֆավորիտներն են։ Սակայն Չեմպիոնների լիգայում հնարավոր չէ որեւէ բան հստակ կանխատեսել»,- Ալվարո Մորատայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Աթլետիկոն» Մադրիդում «Լիվերպուլին» հաղթել է 1։0 հաշվով։ Պատասխան հանդիպումն Անգլիայում տեղի կունենա մարտի 11-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում