20:16  ,  17 փետրվարի, 2020

Անչելոտի. «Նապոլիից» հեռանալը ճիշտ որոշում էր

Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի ափսոսում իտալական «Նապոլիից» հեռանալու որոշում ընդունելու համար:

«Կարծում եմ՝ «Նապոլիից» հեռանալը ճիշտ որոշում էր: Այդ որոշումը դրական ազդեցություն ունեցավ իմ կարիերայում:

Այժմ ես ինձ երջանիկ եմ զգում: Երջանիկ էի նաև «Նապոլիում», սակայն ինչ որ բան այդ թիմում չստացվեց: Այնուամենայնիվ, ես հրաշալի փորձ ձեռք բերեցի «Նապոլիում»»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտին «Նապոլիի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 2018-2019 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում