16:59  +04,  16 փետրվարի, 2020

«Սեւիլիա» - «Էսպանյոլ»՝ 2։2 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Բարսելոնայի «Էսպանյոլը» հյուրընկալվեց «Սեւիլիային»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

Առաջին խաղակեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ 15-րդ րոպեին հաշիվը բացեց «Սեւիլիայի» արգենտինացի կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը։ 35-րդ րոպեին իսպանացի հարձակվող Ադրիան Էմբարբան վերականգնեց հավասարությունը

50-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց չինացի հարձակվող Ու Լեյը՝ 2։1։

Վերջնամասը «Էսպանյոլն» անցկացրեց 10 ֆուտբոլիստներով եւ չկարողացավ պահել հաղթական հաշիվը։ «Սեւիլիայի» երկրորդ գոլը խփեց Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Սուսոն։

«Սեւիլիան» 40 միավորով 5-րդ տեղում է, «Էսպանյոլը» վաստակել է 19 միավոր եւ նախավերջինն է։

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Սեւիլիա» - «Էսպանյոլ»՝ 2։2 (տեսանյութ)

Լուկաս Օկամպոս, 15, Սուսո, 80 - Ադրիան Էմբարբա, 35, Ու Լեյ, 50

Հեռացում՝ Վիկտոր Սանչես («Էսպանյոլ»), 69, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ