21:06  ,  15 փետրվարի, 2020

Չեմպիոնների լիգան առանց մանչեսթերյան թիմերի (ծաղրանկար)

Մարզական աշխարհում հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է ՈւԵՖԱ-ի կողմից «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ կիրառված պատժամիջոցներին:

Ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով ՈւԵՖԱ-ն «Մանչեսթեր Սիթիին» առաջիկա 2 մրցաշրջաններում զրկել է Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից: «Մանչեսթեր Սիթին» նաև 30 միլիոն եվրո տուգանք կվճարի:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական հայտարարությունից անմիջապես հետո «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց, որ մեղադրանքը համարում է անհիմն և պատժամիջոցները չեղարկելու պահանջով կդիմի միջազգային արբիտրաժային դատարան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում