11:12  ,  16 փետրվարի, 2020

«Բարսելոնան» ու «Ռեալը» մտադիր են ընկերական հանդիպում անցկացնել ԱՄՆ-ում

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ հաջորդ մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում, կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը» կարող են ընկերական հանդիպում անցկացնել, տեղեկացնում է Marca-ն:

Ակումբների ղեկավարները քննարկում են ԱՄՆ-ում ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը: Եթե կողմերը համաձայնության գան, ապա հանդիպումը տեղի կունենա Լոս Անջելեսում կամ Լաս Վեգասում:

«Բարսելոնան» ու «Ռեալը» ԱՄՆ-ում ընկերական հանդիպում են անցկացրել նաև 2017 թվականի ամառային շրջագայության ընթացքում: Կատալոնական ակումբը հաղթանակ էր տարել 3:2 հաշվով:

Սպասվում է, որ թիմերի ընկերական հանդիպումը տեղի կունենա օգոստոսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում