17:19  ,  14 փետրվարի, 2020

ԵԱ. Ջաբուրյանն ու Ավագյանը քառորդ եզրափակիչում են, Ֆրանգուլյանը, Մխեյանն ու Հովսեփյանը պարտվեցին

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 14-ին մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:

57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկակացուցիչ Միհրան Ջաբուրյանը 1/8 եզրափակիչում համառ պայքարում 5:4 հաշվով հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին:

79 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում 7:5 հաշվով առավելության հասավ Մոլդովան ներկայացնող Գեորգի Պասկալովի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը կհանդիպի Ադրբեջանի ներկայացուցիչ Ջաբրաիլ Հասանովին:

65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը որակավորման փուլում 3:1 հաշվով սլովակ Դավիդ Հաբատին հաղթելուց հետո, 1/8 եզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց պարտվեց լեհ Քրիստոֆ Բյենկովսկուն: 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը մեկնարկում պարտվեց ադրբեջանցի Աղահուսեյն Մուստաֆաեւին (8:15)։

97 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը մեկնարկային գոտեմարտում, 1/8 եզրափակիչում 0:5 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Էլիզբար Օդիկաձեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում