«Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել Թուրինի «Յուվենտուսի» դեմ պատասխան հանդիպմանը Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։
Առաջին խաղում 38-ամյա ֆուտբոլիստը ստացել է դեղին քարտ։ Նա զգուշացվել էր նաեւ «Տորինոյի» դեմ քառորդ եզրափակիչի խաղում։
Պատասխան հանդիպումը Թուրինում տեղի կունենա ապրիլի 4-ին։
Առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում