18:50  ,  12 փետրվարի, 2020

«Չելսին» համաձայնության է եկել «Այաքսի» կիսապաշտպանի տեղափոխության հարցում

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լրջորեն ուժեղացնել թիմի կազմը, տեղեկացնում է The Telegraph-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը տրանսֆերների համար կհատկացնի շուրջ 170 միլիոն եվրո: 

«Չելսին» արդեն իսկ համաձայնության է եկել «Այաքսի» և Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշի տեղափոխության շուրջ: Լոնդոնյան ակումբը 26-ամյա կիսապաշտպանի դիմաց կվճարի 40-45 միլիոն եվրո:

«Չելսին» կփորձի ձեռք բերել նաև Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին ու «Բորնմութի» հոլանդացի պաշտպան Նաթան Ակեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում