15:33  ,  7 փետրվարի, 2020

Պրեմյեր լիգայի ռեկորդ․ Ագուերոն 7-րդ անգամ ճանաչվեց ամսվա լավագույն խաղացող

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիոն Ագուերոն ճանաչվեց Անգլիայի Պրեմյեր լիգայի հունվարի լավագույն խաղացող։ Արգենտինացի ֆուտբոլիստն անցած ամիս մասնակցել է Անգլիայի առաջնության երեք հանդիպման, խփել 6 գոլ։

31-ամյա ֆուտբոլիստն այս մրցանակին արժանացավ 7-րդ անգամ, ինչը ռեկորդ է։ Նա գերազանցեց «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդին եւ Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում