23:54  ,  6 փետրվարի, 2020

Իսպանիայի գավաթ. «Ռեալը» 4 գոլ բաց թողեց ու դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Մադրիդի «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում «Ռեալն» ընդունեց «Ռեալ Սոսյեդադին»: Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 3:4 հաշվով պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:

22-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Արքայական ակումբի նախկին կիսապաշտպան Մարտին Էդեգորը: 54-րդ րոպեին շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը կրկնապատկեց «Ռեալ Սոսյեդադի» առավելությունը, իսկ 2 րոպե անց դուբլ ձևակերպեց: 59-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 69-րդ րոպեին հյուրերի իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն խփեց իր թիմի չորրորդ գոլը: 81-րդ րոպեին «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն հաշիվը դարձրեց 2:4: Հանդիպման ավելացված ժամանակի երրորդ րոպեին Արքայական ակումբի իսպանացի պաշտպան Նաչոն նվազագույնի հասցրեց հաշվի տարբերությունը:

Ավելի վաղ Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս էին մնացել գործող գավաթակիր «Վալենսիան» և Մադրիդի «Աթլետիկոն»: Մրցաշարի կիսաեզրափակիչ են դուրս եկել «Գրանադան» և Իսպանիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Միրանդեսը»:

Կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին կխաղարկեն «Բարսելոնան» ու «Աթլետիկ Բիլբաոն»:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իսպանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 3:4

Մարսելո, 59, Ռոդրիգո, 81, Նաչո, 90+3   - Մարտին Էդեգոր, 22, Ալեքսանդր Իսակ, 54, 56, Միկել Մերինո, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում