15:26  +04,  6 փետրվարի, 2020

Աշխարհի եռակի չեմպիոն Սոլդատովան՝ ինքնասպանության փորձի մասին․ Հիմարություն եմ արել

Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքսանդրա Սոլդատովան հաստատել է, որ ինքնասպանության փորձ է կատարել։ 21-ամյա մարզուհին ձեռքի կտրվածքներով հայտնվել է հիվանդանոցում։

«Հիմարություն եմ արել։ Անմիջապես դրանից հետո վախեցա եւ գնացի հիվանդանոց»,- Սոլդատովայի խոսքը մեջբերում է sport-express-ը՝ հղում անելով Mash Telegram ալիքին։

Ավելի վաղ ռուսական մամուլը գրել էր, որ Ալեքսանդրա Սոլդատովան շտապօգնության կանչից հետո ագրեսիվություն է դրսեւորել եւ գտնվում է ծանր հոգեբանական վիճակում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ