18:53  ,  1 փետրվարի, 2020

«Փյունիկը» ոչ ոքի խաղաց Թուրքիայում

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Փյունիկը» ստուգողական հանդիպում է անցկացրել Թուրքիայի Ալանիա քաղաքում։ Ռոման Բերեզովսկու գլխավորած թիմը հանդիպել է բուլղարական «Վիտոշայի» հետ։ Թիմերը բավարարվել են ոչ ոքի արդյունքով՝ 1։1։ «Փյունիկից» աչքի է ընկել Ալիկ Առաքելյանը։

Այս մարզումային հավաքի ընթացքում անցկացրած նախորդ երկու ստուգողական խաղերում «Փյունիկը» 2։5 հաշվով պարտվել էր ուկրաինական «Ալեքսանդրային» եւ 2։3 հաշվով՝ Սոֆիայի «Լեւսկիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում