17:40  ,  31 հունվարի, 2020

Արթուր Ավագիմյանը հեռացել է «Ալաշկերտից»

«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ պայմանագիրը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստը համալրել էր հայկական թիմի կազմը 2019-ի ամռանը:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել Արթուր Ավագիմյանին և հաջողություն մաղթել նրան հետագա կարիերայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում