15:06  ,  31 հունվարի, 2020

Գեորգե Հաջիի որդին տեղափոխվեց «Գլազգո Ռեյնջերս»

Բելգիական «Գենկի» կիսապաշտպան Յանիս Հաջին տեղափոխվեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը կնքել են կես տարվա վարձակալության պայմանագիր։ «Գլազգո Ռեյնջերսը» ամռանը հնարավորություն կունենա գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը։

21-ամյա խաղացողը Ռումինիայի հավաքականի նախկին ավագ, «Ռեալի» եւ «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, 54-ամյա Գեորգե Հաջիի որդին է։

Բելգիայի ընթացիկ առաջնությունում Յանիս Հաջին մասնակցել է 13 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում