11:48  ,  31 հունվարի, 2020

Դենի Ռոուզը՝ «Նյուքասլի» խաղացող

«Նյուքասլը» հայտարարել է Լոնդոնի «Տոտենհեմի» եւ Անգլիայի հավաքականի 29-ամյա պաշտպան Դենի Ռոուզին կես տարով վարձակալելու մասին, փոխանցում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։ Դենի Ռոուզը «Նյուքասլում» հանդես կգա 28 համարի խաղաշապիկով։

Բրիտանական մամուլը գրել էր, որ «Նյուքասլը» Ռոուզի վարձակալության համար կվճարի 2 միլիոն եվրո։ Ռոուզի պայմանագիրը «Տոտենհեմի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս, սակայն լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի նշանակումից հետո Ռոուզը հազվադեպ էր հայտնվում մեկնարկային կազմում։ Ռոուզի տրանսֆերային գինը գնահատվում է 20 միլիոն եվրո։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ռոուզը մասնակցել է 12 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում