18:24  ,  29 հունվարի, 2020

«Ֆլամենգոյի» պաշտպանը տեղափոխվեց «Արսենալ» (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է բրազիլական «Ֆլամենգոյի» պաշտպան Պաբլո Մարիի հետ պայմանագիր կնքելու մասին:

26-ամյա պաշտպանը «Արսենալ» է տեղափոխվել վարձակալությամբ: Լոնդոնյան ակումբը հնարավորություն ունի առաջիկա ամռանը ձեռք բերել Մարիի տրանսֆերային իրավունքը:

Պաբլո Մարին «Ֆլամենգոյում» հանդես է գալիս 2019 թվականից: Բրազիլական թիմի կազմում Մարին դարձել է Բրազիլիայի չեմպիոն և Լիբերտադորեսի գավաթակիր:

Image 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում