14:46  ,  29 հունվարի, 2020

«Տոտենհեմը» 30 միլիոն եվրո վճարեց Հոլանդիայի հավաքականի հարձակվողի համար

Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» հարձակվող Սթիվեն Բերգվեյնը տեղափոխվեց Լոնդոնի «Տոտենհեմ», հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը։

Տրանսֆերի գինը 30 միլիոն եվրո է։ Հոլանդիայի հավաքականի խաղացողը կնքել է հինգ տարվա պայմանագիր։

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում Սթիվեն Բերգվեյնը մասնակցել է 16 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում