Իսպանիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Սուսոն իտալական «Միլանից» կտեղափոխվի իսպանական «Սեւիլիա», հաղորդում է Football Italia-ն։ Կողմերը կկնքեն 1,5 տարվա վարձակալության պայմանագիր, որի ավարտից հետո «Սեւիլիան» կգնի Սուսոյի տրանսֆերային իրավունքը։ Ընդհանուր գումարը կկազմի 20 միլիոն եվրո։
Սուսոն «Միլանում» է հանդես գալիս 2015թ․ հունվարից, 153 խաղում խփել է 24 գոլ, կատարել 31 գոլային փոխանցում։
Սուսոն իսպանական «Կադիսի» սան է, 16 տարեկանում տեղափոխվել է անգլիական «Լիվերպուլ»։ 2013-2014-ին վարձակալությամբ հանդես է եկել իսպանական «Ալմերիայում», 2016-ին վարձակալությամբ հանդես է եկել իտալական «Ջենոայում»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի