10:21  ,  5 սեպտեմբերի, 2012

Ռենե Էյսները՝ Մալթա – Հայաստան խաղի գլխավոր մրցավար

Ավստրիացի Ռենե Էյսները նշանակվել է ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի առաջին տուրի՝ Մալթա – Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար, տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Եզրային մրցավարներն են՝ ավստրիացիներ Կլաուս Շտրասերն ու Ռիչարդ Հյուբլերը:

Հիշեցնենք, որ Մալթա – Հայաստան հանդիպումը կկայանա պեպտեմբերի 7-ին: Չորս օր անց Հայաստանի ազգային հավաքականը եւս մեկ արտագնա հանդիպում կանցկացնի՝ հյուրընկալվելով Բուլղարիայի թիմին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում