10:12  ,  29 հունվարի, 2020

Ռունին առաջին գոլն է խփել «Դերբի Քաունթիում»

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին առաջին գոլն է խփել «Դերբի Քաունթիում», որի խաղացող մարզիչն է։ Չեմպիոնշիփի 29-րդ տուրում «Դերբի Քաունթին» հոյւրընկալվել է «Լութոն Թաունին» եւ պարտություն կրել 2։3 հաշվով։

34-ամյա Ռունին նախորդ անգամ անգլիական մրցաշարերում գոլ էր խփել 2017թ․ դեկտեմբերին «Էվերոտնի» կազմում։ Դրանից հետո նա կարիերան շարունակեց ամերիկյան «Դի Սի Յունայթեդում»։

Հիշեցնենք, որ Ռունին կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում» (2004-2017), որի հետ հինգ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում