01:51  ,  29 հունվարի, 2020

Ֆրանսիայի գավաթ. «Մոնակոն» պարտվեց «Սենտ Էտիենին» և դուրս մնաց պայքարից

Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մոնակոն» ուժերը չափեց «Սենտ Էտիենի» հետ: Հյուրերը հաղթանակ տարան նվազագույն՝ 1:0 հաշվով՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ:

«Սենտ Էտիենի» միակ գոլը խաղի 24-րդ րոպեին խփեց Գաբոնը ներկայացնող կիսապաշտպան Դենի Բուանգան:

Ավելի վաղ Ֆրանսիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգրեր էին ձեռք բերել «Դիժոնը», «Ռենը» և «Բելֆորտը»:

Ֆրանսիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Մոնակո» - «Սենտ Էտիեն»՝ 0:1

Դենի Բուանգա, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում