00:44  +04,  29 հունվարի, 2020

Ռոդրիգոն «Բարսելոնա» չի տեղափոխվի. Ակումբն այլ թեկնածու ունի

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությանը չի հաջողվել համաձայնության գալ «Վալենսիայի» իսպանացի հարձակվող Ռոդրիգո Մորենոյի տեղափոխության շուրջ, հաջորդում է RAC1-ը:

«Բարսելոնան» 28-ամյա հարձակվողի տրանսֆերային բարձր արժեքի պատճառով հրաժարվել է շարունակել բանակցությունները «Վալենսիայի» հետ:

«Բարսելոնան» այժմ քննարկում է հոլանդական «Այաքսի» սերբ հարձակվող Դուշան Տադիչի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում Տադիչն «Այաքսի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ