11:46  ,  27 հունվարի, 2020

Մաուրիցիո Սարի․ Ուրախ եմ, որ օգնեցինք «Նապոլիին» ազատվել ընթացիկ խնդիրներից

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է «Նապոլիից» կրած 1։2 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 21-րդ տուրում։ 61-ամյա իտալացի մասնագետը «Նապոլին» գլխավորել է 2015-2018-ին։

«Ես ուրախ եմ «Նապոլիի» տղաների համար, քանի որ միշտ կսիրեմ նրանց։ Եթե պետք է պարտվեինք, ապա այստեղ։ Ուրախ եմ, որ օգնեցինք «Նապոլիին» ազատվել ընթացիկ խնդիրներից։ Իհարկե, ես կնախընտրեի, որ նրանք հաղթեին հաջորդ շաբաթ։ «Նապոլին» առանձնահատուկ փուլ էր իմ կյանքում։ Միշտ հաճելի է վերադառնալ այստեղ»,- Սարիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

«Յուվենտուսը» 51 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերի» նկատմամբ։ «Նապոլին» 27 միավորով բարձրացավ 10-րդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում