21:14  ,  26 հունվարի, 2020

Էդինսոն Կավանին բուժզննում է անցել «Աթլետիկոյում»

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է Մադրիդի «Աթլետիկո» տեղափոխվելուն։ 32-ամյա ուրուգվայցի հարձակվողը բուժզննում է անցել իսպանական ակումբի համար, հաղորդում է AS-ը։

Ակումբները մոտ են պայմանագրի կնքելուն։ «Աթլետիկոն» առաջարկել է 15 միլիոն եվրո, գումարած 3 միլիոն եվրո բոնուս։

Կավանին ՊՍԺ է տեղափոխվել 2013թ․ ամռանը «Նապոլիից» 64,5 միլիոն եվրոյով։ ՊՍԺ-ում անցկացրած 293 խաղում Կավանին խփել է 198 գոլ՝ դառնալով ակումբի լավագույն ռմբարկուն պատմության մեջ։ Կավանիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում